|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Արցախցիների սոցիալական վիճակի, իրավունքների պաշտպանության և վերականգնման խնդիրը բավականին բազմաշերտ է, իսկ ստեղծված իրավիճակում, միակ բանը, որն անում է իշխանությունը` հանրությանը ստահոդ տեղեկություններով խճճելն ու արցախցիների դեմ կեղտոտ քարոզչություն գեներացնելն է:
Ես համոզված եմ, որ եթե նման խնդիր ունենար ՀՀ ցանկացած մարզ, ապա այս իշխանությունը նույն շաբլոն, կեղծ տեղեկություններով ատելություն կսերմաներ այդտեղի ծագում ունեցողների նկատմամբ, իսկ նրանց` իրավունքների պաշտպանության հարցը, կդիտարկեր «պետության ու խաղաղության դեմ ուղղված սպառնալիք»:
Սոցիալական ծրագրերի կրճատումն ու տապալված «բնակարանային ծրագիրը» չափազանց բարդ իրավիճակի է հանգեցնելու, որի ծանր հետևանքների համար նաև որպես պետություն ենք թանկ գին վճարելու»: