կարևոր
4663 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-28 11:17
Քաղաքական

Պատճառները, որոնք ընկած են ադրբեջանական ներխուժման հիմքում, պահպանում են ակտուալությունը. Տիգրան Աբրահամյան

Պատճառները, որոնք ընկած են ադրբեջանական ներխուժման հիմքում, պահպանում են ակտուալությունը. Տիգրան Աբրահամյան

Որքան էլ սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումները նվազագույնին են հասել, այս վիճակը չպետք է խառնել շփման գծում առկա ընդհանուր ռազմական իրադրության հետ։

Մի կողմից՝ ՀՀ-ից բռնազավթված հատվածներում ադրբեջանական դիրքավորումներն են, մյուս կողմից՝ Ադրբեջանից իջեցվող պահանջները, որի չկատարումն, ըստ ադրբեջանական շանտաժի, նոր ագրեսիայի բերելու։

Ինձ առանձնապես չի հանգստացնում ադրբեջանական որոշ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրեր վերադարձը կամ պայմանական 10-15կմ հետ քաշումը։ Դրանք կարող են զուտ մանյովրի ֆոն ապահովել։

Գլխավոր խնդիրն այն է, որ պատճառները, որոնք ընկած են ադրբեջանական ներխուժման հիմքում պահպանում են իրենց ակտուալությունը։

Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար