|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․
«Մինչ երկրի ոստիկանությունը իշխանությանն էր «պահպանում» ցուցարարներից, փողոցներում այ այսպիսի սպանություններ էին տեղի ունենում։
Իմ հասկանալով, սա հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Երևանի Նորագավիթ թաղամասում փողոցի մեջտեղը սպանության դեպքն է, սպանվել է ապրիլյան ու 44-օրյա պատերազմների մասնակից, 26-ամյա Մհեր Խաչատրյանը։ Սա վերջին երեք օրերի արդեն երրորդ սպանությունն է փողոցի մեջտեղը, կրակոցներով։ Երկուսը Երևանում, մեկը՝ Արմավիրում։
Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանը երեկ խոստացել է պարգևատրել ոստիկաններին, որոնք խիտ կանգնած քաղաքացիների մեջ թեկուզ լուսաձայնային նռնակներ էին գցում»։
Տեսանյութն՝ այստեղ։