Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Գյումրիում և Փարաքարում երեկվա քվեարկության արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի իրական վերաբերմունքը երկրում քաղաքական իշխանության նկատմամբ։ Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ակնհայտ դարձավ, որ Հայաստանում ավագանու ընտրությունները սոսկ համայնքային չեն, դրանք դարձել են հանուն հայոց պետականության ու հայ ժողովրդի արժեքների պահպանության կռիվ։
Վառ օրինակ է Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Արցախն արատավորելը, մեր հերոսների նվիրական պայքարն ու սխրանքը ոտնատակ տալը ՔՊ թեկնածուի ու ողջ ՔՊ վերնախավի կողմից: Միայն մեր քաղաքացիների արժանի հակազդեցության շնորհիվ այս արատավոր մտածողությունը չընդունվեց։
Ինչպես ասել եմ, ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտմամբ և իրար նկատմամբ ատելությամբ, քաոսով։
Արժանապատվություն վիրավորելը, մարդուն հայհոյելը և դա հատկապես ամբարտավան ձևով ու հրապարակային անելը նրանց գլխավոր զենքերից է։
Հայ ժողովրդի համերաշխությունը, մեր նվիրական արժեքների պահպանումը, իրար արժանապատվությունն ու իրավունքները հարգելը և մեր ինքնությունը չուրանալն այս ամենի դեմ պայքարի դեղամիջոցներն են»։