Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը խորհրդարանում․
«Սիրելի հայրենակիցներ,
քննարկում ենք Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
Միջնորդագրում ըստ դրվագների մեզ են ներկայացվում քրեական վարույթով պարզված ենթադրյալ հանցանքների դեպքերը, ինչպես նաև այդ հանցանքների կատարումը վկայող փաստերը:
Մեջբերում.
Այսպիսով' պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդ կերպ՝ հանդիսա-նալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն:
Վերոգրյալը հիմնավորվում է հետևյալ ապացույցներով.
Նախ հղում է կատարվում երկու անձանց հեռախոսզրույցին, որում այդ անձինք խոսում են Հովիկ Աղազարյանին կաշառք առաջարկելու մասին՝ նրա կողմից ինչ-որ ապօրինի գործողություններ իրականացնելու դիմաց:
Եվ որպես ապացույց, ներկայացվում է այդ երկու անձի և Հովիկ Աղազարյանի՝ միևնույն ալեհավաք կայանի տիրույթում լինելը և ընդամենը: Այսինքն նույն տարածքում հեռախոսների գտնվելը արդեն հիմք է որևէ մեին մեղադրանք ներկայացնելու համար:
Հաջորդը. Նորից մեջբերում.
Հատկանշական է, որ, թեև Հովիկ Աղազարյանը հերքել է իր կողմից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի հետ հիշյալ հարցի կապակցությամբ որևէ զրույց կամ պայմանավորվածություն ունենալու հանգամանքը, այնուամենայնիվ քրեական վարույթով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Սևան քաղաքում տեղի ունեցած հանդիպումից հետո, Հովիկ Աղազարյանը զանգահարել է նշված ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձին և ունեցել 1 րոպե 57 վայրկյան տևողությամբ հեռախոսազրույց:
Ավելին՝ հիշյալ պաշտոնատար անձի հետ հեռախոսազրույցները Հովիկ Աղազարյանն ունեցել է նաև 2023 թվականի օգոստոսի 9-ին, ինչը վկայում է Հովիկ Աղազարյանի կողմից տրված ցուցմունքների ոչ արժանահավատ լինելու մասին:
Է, հնարավոր չի՞ որ այդ մարդու հետ խոսակցությունները բոլորովին այլ թեմաներով
լինեն: Իսկ ժամանակային համընկնումը իրականում լինի պատահական, որովհետև հենց այդ պահին Աղազարյանը հիշեց զրույցի անհրաժեշտության մասին:
Հաջորդը.
1.1) ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, դեռևս 2023 թվականի մայիսի 24-ին որոշում էր կայացրել Սլավիկ Կարապետյանի նկատմամբ իրականացնել «թվային՝ այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում» և «ներքին դիտում» գաղտնի քննչական գործողություններ կատարելու և դրանց արդյունքում են ձեռք բերվել վերը նշված տվյալները:
Ասել է, մինչև 2023թ օգոստոսի 8-ը, այս խոսակցությունների կայացումը, արդեն այդ մարդն անցնում էր մի ուրիշ գործով, հակառակ դեպքում ինչու պետք է հակակոռուպցիոնը նման որոշում կայացներ:
Իսկ դա կարող է, չէ՞ ողջամիտ կասկած հարուցել, որ միջնորդագրում որպես ապացույց ներկայացված հեռախոսազրույցը նախապես մշակված լինել:
Ընդամենը ողջամիտ կասկած:
Է, ՔՊ պատգամավորներ, ու՞մ դեպքում նման բաներ որոշեն կազմակերպել ու չստացվի:
Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր իրար հետ Ձեր մասին կխոսեն և այդ նույն ալեհավաք կայանի տիրույթ բերելն էլ խաղ ու պարի պես բան է, հեշտ կազմակերպվող:
2. Երկրորդ վարույթով ներկայացված գործն ավելի ակընհայտ կարված գործ է:
Որպես մեղադրանքի հիմնավորում ներկայացվում է մի մարդու տեսաձայնագրությամբ
վկայություն, ով
- 5 տարի կալանավորված է եղել խարդախության համար
- Ով երկրորդ անգամ մեղադրվել է նոր խարդախության գործի շրջանակներում
- ով, չգիտես ինչպես, այդ պարագայում հնարավորություն է ունեցել լքելու
երկիրը և վկայություն տալ տեսաձայնագրությամբ:
Այս ամենը ձեր մոտ ողջամիտ կասկած չի՞ առաջացնում, որ ամեն ինչ լավ կազմակերպված,
կարված գործ է:
Հիմա հանրությանը և ՔՊ պատգամավորներին:
Այսօր մեզ է ներկայացվում դասական օրինակ, թե ինչպես են կարվում գործերը, եթե որևէ մեկն արդեն թիրախում է իր հայացքների, կոնկրետ անձանց հրահանգները չկատարելու և
նման այլ դեպքերում: ՔՊ պատգամավորներ, ընդդիմադիրները ամեն օր անցնում են նման գործերով և երբ մենք ասում ենք, որ կարված գործերը հերթով փլուզվում են, հենց սա ի նկատի ունենք: Որովհետև այդ բոլոր գործերի հիմքում սարքված իրավիճակներ են, ապացուցողական հիմքի աղքատությամբ կամ ընդհանրապես բացակայությամբ: Հիմա հերթը հասել է Ձեզ: Եթե մինչև հիմա ձեր նկատմամբ հավաքագրած կոմպրոմատները կիրառվում էր բանավոր կերպով ձեր դիմաց սեղանին դնելը, դրանցով ձեզ վախեցնելը, հիմա կիրառվում է գործ կարելու մեխանիզմը:
Հովիկ Աղազարյանի հեռախոսային հաղորդակցությունների բովանդակությունը նրա դեմ օգտագործելը, դրա մասին հարազատներին տեղեկացնելու սպառնալիքը, ձեզ բոլորիդ ու հանրությանը ներկայացնելը և անբարոյական է, և սպառնալիք պաշտոնատար անձի նկատմամբ:
Տ-ին դատախազ, այդպես էլ չպատասխանեցիք այն հարցին, թե ինչպես է քրեական գործով անցնող ապացուցողական հիմք հանդիսացող հեռախոսը հայտնվել ուրիշ մարդկանց ձեռքին,
հատկապես ՆՓ-ի:
Չպատասխանեցիք, թե նախաքննական գաղտնիքի խախտման հարցով վարույթ բացվել է, թե ոչ, ինչու՞ չի բացվել, ում ուղղակի միջամտությամբ:
Դրանում ինչ մասնակցություն ունի ՆՓ-ն, հատկապես, որ այդ մասին հենց ինքն է խոսել
ԱԺ ամբիոնից:
ՔՊ պատգամավորներ:
Բոլորիդ նման իրավիճակ է սպասվում
- մեկիդ դեպքում հենց ձեզ կներքաշեն գործի մեջ,
- մյուսիդ վրա գործ կկարեն,
- երրորդի դեպքում հարազատներին ու ընտանիքի անդամներին կգցեն նման իրավիճակի
մեջ:
Իսկ ինչու՞, որովհետև դուք լուռ ու հնազանդ կատարում եք 1 անձի բոլոր ցանկություններն
ու հրահանգները. Ընդհուպ մինչև թուրքին մեր հայրենիքը կտոր-կտոր հանձնելն ու ամեն
ազգայինից հրաժարումը: Այսօր դուք ունեք շանս՝ անելու քայլ և մերժելու այդ անձին՝ ՆՓ-ին, նրա հիվանդագին ցանկությունները չկատարելու:
Քայլ արե՛ք, մերժե՛ք Նիկոլին հենց այսօր և՛ միասին, ու կհասկանաք, որ ավելի ճիշտ կսկսեք ապրել: Արեք այդ քայլը, հակառակ պարագայում հանրության մեջ ողջամիտ կասկած կարող է առաջանալ, որ բոլորդ էլ ինչ-որ նմանատիպ գործերի մեջ թաթախված եք և այլևս դուրս գալ չեք կարող:
Բայց հիշեք, որ ՆՓ-ն վաղ թե ուշ գնալու է, փախչելու է երկրից, իսկ դուք մնալու եք ու ապրելու այս երկրում, այս հանրության մեջ և ձեր նկատմամբ նման ողջամիտ կասկածներով: Դուք այսօր շանս ունեք երկիրը նիկոլից ու նիկոլիզմից փրկելու ձեր առաջին քայլն անել: Միևնույնն է, ամեն մեկիդ պատասխան տալու ժամանակը ձեր չափով ու ձեր ժամանակին գալու է :
Համոզված եղեք: