կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-18 19:48
Քաղաքական

Ըսավ` բոլորիդ հերը կանիծեմ, բոլորիդ նստցնել կուդամ...

Ըսավ` բոլորիդ հերը կանիծեմ, բոլորիդ նստցնել կուդամ...

«Ռուբեն Հակոբյանը բղավելով եկավ ներս, ես իրան հանգստացրեցի, ըսեցի` որպես ի՞նչ ես եկել: Ազգային ժողովի պատգամավոր ես, ինչ էս, ընձի չի հետաքրքրե: Ըսեցի` դու վստահված անձ ե՞ս, ըսավ` հա, ըսի` ո՞ւմն ես, ըսավ` «Ժառանգությանը», ըսի` գրանցվի, գրանցվեց: Հետո սկսեց գոռգոռալ, հանձնաժողովի անդամներին վիրավորել, ըսավ` բոլորիդ հերը կանիծեմ, բոլորիդ նստցնել կուդամ, ձերբակալել կուդամ, էս ինչը կուդամ: Էդ պահին Ավետիսյան Սուքիասն էկավ, որ Գագիկ Վարդանյանին փոխարինի: Էդ Ռուբենը նստել քարտուղարի դեմը` չի ելնի, ու սկսեց կռիվ սարքել: Սուքիասն էլ չկարողացավ էլ գրանցվել: Ըսի` դուրս տար, թող հանգստանա: Ռուբենը կուզեր ընտրությունների բնականոն ընթացքը խափանել: Թե ինչի՞ կանիծեր, ինչի՞ կվիրավորեր ժողովրդին` չհասկցանք»,- Yerkir.am-ի հետ զրույցում Գյումրու երկաթգծի տեխնիկումում տեղակայված 34/36 տեսամասում «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Սարգսյանը:

 

Նա հայտնեց, որ այս պահին Ռուբեն Հակոբյանը ոստիկանությունից վերադարձել է ընտրատեղամաս: «Բերանը փակել, խելոք կանգնել է: «Գալա»-ին կանչել` եսիմ ինչ հեքիաթներ կպատմե»,- նշեց հանձնաժողովի նախագահը: