կարևոր
943 դիտում, 3 օր առաջ - 2025-03-27 12:03
Հասարակություն

ՈՒՂԻՂ. Ձևավորվել է «Հայոց տուն» հանրային նախաձեռնությունը. ազդարարվում է մեկնարկը

Հանրային դաշտում նոր շարժում է ձևավորվում` «Հայոց տուն» հայկական էլիտայի նախաձեռնություն։ Այս պահին ազդարարվում է  շարժման մեկնարկը։ Միաժամանակ, նախատեսվում է «Հայոց տան» մանիֆեստի ներկայացումը։

Միջոցառման մասնակիցների թվում են՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, գիտության, մշակույթի, հասարակական գործիչներ։

«Հայոց տունը», ըստ պաշտոնական հաղորդագրության, լինելու է հայկական էլիտայի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված, ապակուսակցական կառույց՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ և փորձառու գործիչների ներգրավմամբ:

 Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։