|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրողի հնչեցրած հարցի քաղաքական ենթատեքստին է անդրադարձել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը և հորդորել լրագրողին՝ լինել առավել զգոն:
«Հանրային հեռուստաընկերության լրագրողն Ալեն Սիմոնյանին հարց է ուղղել.
«Վաղը Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ, քաղաքացիական նախաձեռնությունը իրենք են ձևավորել և, ըստ էության, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դառնալու, ինչ-որ տեղ աջակիցներն են դառնալու «Ոչ»-ի շտաբի ձևավորողը, «Ոչ» քարոզողը: Ինչպե՞ս եք սրան վերաբերում»:
Հանրային հեռուստաընկերության լրագրող Անուշ Մուրադյանը փաստացի իր խոսքում քաղաքական հայտարարություն է արել։ Լրագրողները պետք է զերծ մնան քաղաքական գնահատականներից, իսկ Հանրային հեռուստաընկերության լրագրողն առավել զգոն պետք է լինի:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է հանրային միջոցներով գործող հեռուստաընկերությանը պահպանել մասնագիտական էթիկան: Լրագրողի նման վարքն անընդունելի է: