| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել աջակցել Դեմոկրատական կուսակցությանը՝ ֆինանսական միջոցներ հավաքագրելով, մասնակցելով քարոզարշավներին և ձեռնարկելով անհրաժեշտ բոլոր քայլերը, որոնք կօգնեն կուսակցությանը վերականգնել վերջին շրջանում կորցրած դիրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Բայդենին մոտ կանգնած աղբյուրներին։
Բայդենը վերջին ամիսներին հանդիպել է Դեմոկրատական ազգային կոմիտեի նորանշանակ նախագահ Քեն Մարտինի հետ՝ առաջարկելով իր աջակցությունը այն ժամանակ, երբ կուսակցությունը փորձում է վերականգնել իր կենսունակությունը՝ հանրային կարծիքի հարցումների անկման ֆոնին։
Սակայն Բայդենի այս առաջարկը կուսակցության ներսում միանշանակ չի ընդունվել։ Ակտիվիստների և դոնորների մի մասը գտնում է, որ Բայդենը՝ 82 տարեկանում, ավելի շատ խորհրդանշում է կուսակցության անցյալը, քան ապագան։ Նրանց համոզմամբ՝ նա կապված է 2024 թվականի ընտրություններում կրած պարտության հետ և ի վիճակի չէ դառնալ կուսակցության նոր վերելքի առաջնորդը։
«Ով է ուզում, որ Ջո Բայդենը վերադառնա քաղաքական խաղի դաշտ։» – NBC-ին ասել է Բայդենի հիմնական աջակիցներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություն տալ և չի տրամադրել հարցազրույց Քեն Մարտինի հետ։