կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-24 20:13
Քաղաքական

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Րոպեներ առաջ հրապարակված ուղերձում ասվում է․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ իր ուղերձում օգտագործել է Հայոց ցեղասպանություն բառը։

Րոպեներ առաջ հրապարակված ուղերձում ասվում է․

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և վերահաստատում ենք կանխել նման դաժանությունների կրկնությունը։ Սկսվելով 1915 թ.-ի ապրիլի 24-ին  Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալությունից` 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դուրս ելան՝ ոչնչացման արշավի շրջանակներում:

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չկորեն պատմության մեջ: Եվ մենք հիշում ենք այնպես, որ մշտապես զգոն մնանք՝ ընդդեմ ատելության քայքայիչ՝ իր բոլոր դրսևորումներով:

Փրկվածներից շատերը ստիպված էին գտնել նոր տներ և նոր կյանքեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը:

Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որն իրենց այդքան շատ նախնիների բերեց մեր ափեր: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ տեղի ունեցածը երբեք չկրկնվի:

Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Աշխարհ, որն աղտոտված չէ մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ ունակ են իրենց կյանքն ապրել արժանապատվորեն և անվտանգ: Եկեք վերահաստատենք մեր ընդհանուր վճռականությունը`կանխելու ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք հետևենք ապաքինմանը և հաշտեցմանը՝ աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

Ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր այն հայերին, ովքեր զոհվել են 106 տարի առաջ այսօր սկսված ցեղասպանության ժամանակ»։