|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է Թուրքիայում նոր դեսպան նշանակել։ Նոր թեկնածուն Արիզոնայից նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքն է: Թեև հանրապետական է, բայց Թրամփի հակառակորդն է համարվում: Նա ընտրություններում սատարում էր Բայդենին:
«Ինձ համար մեծ պատիվ է, և հպարտություն եմ զգում, որ նախագահը վստահում է ինձ՝ որպես դեսպան նշանակելով, հաշվի առնելով Միացյալ Նահանգների հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ՆԱՏՕ-ի մեր վաղեմի դաշնակից Թուրքիայի հետ: Ես անհամբեր սպասում եմ Թուրքիայի կարկառուն ժողովրդի հետ հանդիպմանը»,– հայտարարարել է Ֆլեյքը։