|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ մարտի 16-ին և 17-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում պարեկություն իրականացրած դիտորդները սահմանին որևէ անսովոր ակտիվություն չեն նկատել՝ փաստացի հերքելով Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։
«Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»,- ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
Հիշեցնենք՝ մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով թե հայկական զինված ուժերը կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։