Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Հայաքվե» դիտորդական առաքելության կողմից ընտրատեղամասերում արձանագրված խախտումները՝ ժամը 10:30-12:15-ի դրությամբ։
85 հոգի գրանցված են Ոստիկանական ակադեմիայի տարածքում /շենքում/: Հասցեն որոնելով google համակարգով բերում է Ոստիկանական ակադեմիայի հարակից տարածք, որը, սակայն, բնակելի չէ:
Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում /Խանջյան 27/ գրանցված է 86 հոգի:
Մեկ այլ տարածք, որը պատկանում է Ֆուտբոլի ֆեդերացիային գրանցված է 48 հոգի:
Մալյան նրբանցք 4-34 հասցեում, որը համապատասխանաբար Նորքի գերեզմանատունն է, գրանցված է 159 ընտրող:
Շիրակի օժանդակ տնտեսության 447-ում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված են 171 քաղաքացի:
Օդանավակայան 50 հասցեում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված են 66 քաղաքացի:
Բազմաթիվ քվեատուփերի վրա 4 փոքրիկ անցքեր կան. դրանք պետք է փակ լինեն:
Թաիրովի 46 հասցեում՝ ոչ բնակելի տարածքում, գրանցված է 172 քաղաքացի:
6/30 տեղամասում գրանցման սարքերն ունեն անձնագրային ճանաչելիության խնդիր:
6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ օգնի քվեարկել, սակայն նախագահի զգուշացումից հետո հեռացել է քվեախցիկից:
2/25 տեղամաս /Նոր Նորքի 7-րդ զանգված/ քաղաքացին ահազանգել է, որ իրենց տան հասցեում ավելացել են մարդիկ, որոնց նա չի ճանաչում /5 հոգի/:
Նոր ստացած անձնագրերով անձինք են մոտենում ընտրատեղամաս, որոնց ժամկետը դեռ 6 ամիսը լրացած չէ։ Ուշադրություն դարձրեք անձնագրերի ժամկետներին։
8/60 հանձնաժողովի նախագահը ծրարը պատռել և նետել է աղբարկղը:
Մի քանի տեղամասերում առանց մատնահետքի ճանաչման կտրոն տրամադրելու դեպքեր են արձանագրվել:
Մի քանի տեղամասերում նկատվել են ռուսներ և հնդիկներ, ովքեր խմբերով են ժամանում: Որպես կանոն նրանք չեն տիրապետել հայոց լեզվին:
6/13 տեղամասում /Թիվ 43 մանկապարտեզ/ տեղակայված մի տնակի մեջ մեծ թվով մարդիկ կան՝ ջահել տղաներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում:
9/42 ընտրատեղամաս մի քաղաքացի մոտեցավ՝ հայտնելով, որ Գերմանիայում բնակվող իր ընկերուհին՝ Աստղիկ Մութաֆյանը, խնդրել է իրեն գալ ընտրատեղամաս և արձանագրել, որ իրենք երկրում չեն և իրենց փոխարեն ոչ մեկը չքվեարկի։
2/29 տեղամասում ծերունին փորձել է հանձնաժողովի ձեռքի տակ գտնվող ցուցակները նայել: Ասել են դրսի ցուցակները նայեք, վեճ է սարքել:
4/33 տեղամասից 50 մետրից մոտիկ փակցված է Ավինյանի մեծադիր պաստառը։
4/53 տեղամասում 47 մետրի վրա իրենց գրասենյակն ու պաստառն է:
1/3 ընտրատեղամասում քվեախցիկում գրիչով նշված է եղել N2:
Ժամը 11:30-ից elections.am կայքը չի գործում, 12:10-ի դրությամբ վերականգնված չէ, հետևաբար՝ 475 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը չի գործում:
Երևանում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացիների թիվը 89-ն է, մինչդեռ անզեն աչքով երևում է, որ տարբեր տեղամասերում հնդկաստանցի ընտրողների թիվը շատ ավելին է:
6/12 տեղամասում տարեց մարդը, չենթարկվելով հանձնաժողովի նախագահի հրամանին, փորձում էր բաց քվեարկել: Դեպքը արձանագրելուց հետո անծանոթ օգնականի օգնությամբ կատարել է քվեարկություն:
6/12 տեղամասում լուսանկարել են քվեաթերթիկը, որն արձանագրել է նախագահը և հրավիրել ոստիկան:
Ժամը՝ 12:15-ին արձանագրվել են՝
10/11 տեղամասում վստահված անձին թույլ չեն տալիս նայել սարքավորման թվերը:
1/15 տեղամասի օնլայն տեսագրությունը կայքում չկա:
* տեղամասում թույլատրվող հեռավորության վրա փակցված են քարոզչական պաստառներ և նյութեր: