Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսում է Ռուսաստանին, Իրանին և Ադրբեջանին՝ մեծացնելով լարվածությունը տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։
«ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքից լրտեսում է մեր երկրին, Իրանին, Ադրբեջանին։ Սա նաև փաստացի ապացույցներ ունի: Նման ավերիչ գործունեությունը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճի և նույնիսկ կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների», - ասաց նա։
«Եռակողմ համաձայնագրերի յուրահատկությունն այն է, որ դրանք կրում են համապարփակ բնույթ և ներառում են բարդ փոխզիջումային լուծումներ, որոնք հաշվի են առնում բոլոր երկրների շահերը, ամենադժվար աշխատանքը կատարվել է։ Եվ ամենակոպիտ ձևով, դրա արդյունքները Արևմուտքի տեսանկյունից պետք է ոչնչացվեն միայն այն պատճառով, որ նրանք ունեն իրենց սեփական տեսակետը տարածաշրջանի ապագայի մասին»,- ընդգծեց նա։
ԵՄ առաքելության ավելի քան 100 դիտորդներ սկսել են աշխատանքը 2023 թվականի փետրվարին և պարեկություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։ Նույն թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց դիտորդների թիվը 138-ից 209-ի հասցնելու որոշման մասին։
Իր հերթին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը փորձել է «հոտոտել», թե ինչ է անում Ռուսաստանը տարածաշրջանում։ Մոսկվան այս փաստը քննարկել է Երեւանի հետ։ Զախարովան ընդգծել է, որ հանուն ԵՄ առաքելությանը հրավիրելու, հայկական կողմը հրաժարվել է սահմանային գոտիներում իրավիճակը կայունացնելու ՀԱՊԿ մեխանիզմներից։