Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Սիրիայի և Հորդանանի սահմանին ամերիկյան ուժերի վրա հարձակմանը, որի հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինծառայող։ Նա նշել է, որ Գազայի հատվածում ներկայիս ճգնաժամի մեկնարկից ի վեր Իրանը բազմիցս է զգուշացրել հակամարտության ընդլայնման վտանգի մասին, որի պատճառը Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումները և Գազայում ու Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն է։ «Իրանը մշտապես համարել է, որ ամերիկյան ուժերի կողմից Իրաքի և Սիրիայի ազգային ինքնիշխանության շարունակական ոտնահարումը, Իրաքի, Սիրիայի և Եմենի խմբերի ու ժողովրդի դեմ ռմբակոծություններն ու հարձակումները կուժեղացնեն անկայունության այս ցիկլը»։
Քանանին հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կրկին ընդգծելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը՝ կարծում է, որ Գազայում պատերազմը լուծում չէ և կրակի անհապաղ դադարեցումը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության վերադարձի համար։
«Տարածաշրջանի Դիմադրության խմբերն իրենց որոշումներում և գործողություններում Իրանից հրամաններ չեն ստանում։ Իրանն էլ չի միջամտում այդ խմբերի որոշումներին, թե ինչպես աջակցեն Պաղեստինի ժողովրդին կամ պաշտպանեն իրենց և իրենց երկրի ժողովրդին ցանկացած ագրեսիայից և օկուպացիայից» ,-ընդգծել է Քանանին:
Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով, Իրանի հասցեին անհիմն մեղադրանքները կրկնելը իրենից դավադրություն է ենթադրում, նրանց կողմից, ովքեր իրենց շահերը տեսնում են Ամերիկայի ոտքը տարածաշրջանում նոր ճակատամարտի մեջ ներքաշելու և նրան դրդելու մեջ՝ ընդլայնելու և սաստկացնելու ճգնաժամը, որպեսզի իրենք իրենց խնդիրները քողարկեն։
«Իրանը պատրաստ ու զգոն հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և Իրանի հասցեին սադրիչ մեղադրանքների հետևանքների պատասխանատվությունը կրում են նման անհիմն պնդումների հեղինակները» ,-եզրափակել է Քանանին։