|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև թեժ գիծ գոյություն չունի և չի լինի։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ խոսնակ խոսնակ Սարդար Մոհիբին։
«Ի պատասխան ամերիկացի պաշտոնյաների կողմից Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ թեժ գիծ ստեղծելու մասին հայտարարությունների՝ մենք հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը բացարձակ սուտ է և կտրականապես հերքում ենք, սա տեղի չի ունեցել և տեղի չի ունենալու։
Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ»,-հայտարարել է ԻՀՊԿ-ի խոսնակը։