կարևոր
718 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-13 10:14
Հասարակություն

Ինչո՞ւ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեման. «Փաստ»

Ինչո՞ւ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մամուլում օրեր առաջ կրկին անդրադարձ է եղել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» ընկերության էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհին. նշվում է, որ հրդեհից հետո «Դոմուս» ՓԲԸ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները` փորձելով պատասխանատվության սլաքներն այլ տեղ ուղղել։

«Դոմուս» ընկերությունից տեղեկացանք, որ իրականում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ հայցերը վերոնշյալ հրդեհի հետ որևէ առնչություն չունեն. վիճարկվող խնդրո առարկան ընթացիկ ստուգումներին է վերաբերում, և «Դոմուս» ՓԲԸ-ն վարչական դատարանում պահանջում է տեսչական մարմնի որոշումներն անվավեր ճանաչել։

Ինչ վերաբերում է հրդեհի դեպքի հետ կապված դատարան դիմելուն, ապա մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնված, քննություն է ընթանում, հետևաբար այս պահին դատական պրոցեսի մասին խոսք լինել չի կարող։

Ի դեպ, ուշագրավ է, որ Սուրմալու առևտրի կենտրոնի և այլ աղետաբեր հրդեհների մոռացության ֆոնին բարեբախտաբար մարդկային կորուստներ չարձանագրած և ընկերությանը միայն նյութական կորուստներ պատճառած հրդեհը շարունակում է թեժ պահել տեղեկատվական դաշտը։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ: