Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրեր առաջ ՀՀ-ում նշվեց դիվանագետի օրը և ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30- ամյակը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ «դիվանագիտական մի խումբ ծառայողների շնորհվեցին դիվանագիտական աստիճաններ»:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հիմնականում աստիճաններ են ստացել երիտասարդ կադրեր, որոնք համարվում են «քաղաքական թիմի» անդամ։ Այս փաստը ԱԳՆ-ի հին «սաստավի» կողմից ընդունվել է որպես հերթական քաղաքական ակցիա, քանի որ, ինչպես անցած մոտ չորս տարվա ընթացքում, հիմա էլ փաստացի չեն գնահատվում տարիների վաստակն ու տքնաջան աշխատանքը: Այնինչ, փաստացի կարող են դիվանագիտական աստիճան ստանալ ծառայողներ, որոնք ոլորտում աշխատում են ընդամենը մի քանի ամիս։
Մյուս կողմից՝ օրերս ԱԳՆ-ն տեղեկացրեց նախարարությունում մոտ երեք տասնյակ թափուր աշխատատեղի համար մրցույթ հայտարարելու մասին։ Ըստ մեր դիվանագիտական աղբյուրների, սա էլ իր հերթին խոսում է այն մասին, որ պրոֆեսիոնալ շատ կադրեր պարզապես հեռացել են՝ չցանկանալով աշխատել նման պայմաններում, երբ արտաքին քաղաքականության հարցերում ԱԳՆ-ն երկրորդված է, իսկ կարևոր պաշտոններում էլ նշանակվում են ոչ թե պրոֆեսիոնալներ, այլ «քայլող» թիմին հարողներ կամ պարզապես քաղաքական դեմքեր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում