|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Ես զարմանում եմ մի բանի վրա` ինչպե՞ս խելահաս մարդը կարող է քննարկել Բաքվի բեմադրած «դատարանում» որևէ ցուցմունք կամ որևէ հայտարարություն։
Քննարկել, նշանակում է մտնել ադրբեջանական դիսկուրսի մեջ, նշանակում է վիճարկելու նյութ տեսնել, այնինչ սա բովանդակային որևէ քննարկման նյութ դարձնելն իսկ նշանակում է մտնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ։ Սա հիմնովին մերժելի գործընթաց է, որտեղ ոչ թե բովանդակությունը պետք է քննարկման առարկա դառնա, այլ ձևն ինքնին։
Եվ հենց այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունները, սփյուռքյան կառույցները պետք է աշխատեն, ջանք չխնայեն»։