կարևոր
1222 դիտում, 23 ժամ առաջ - 2025-02-20 23:47
Հասարակություն

Եթե Սահմանադրությունը լեգալ չէ, ապա դա նշանակում է, որ հենց փաշինյանական իշխանությունը լեգալ չէ. Արա Պողոսյան

Եթե Սահմանադրությունը լեգալ չէ, ապա դա նշանակում է, որ հենց փաշինյանական իշխանությունը լեգալ չէ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Բռնապետի գործակիցը.

Հայաստանում այս պահին Սահմանադրության փոփոխությունը բացառապես Ադրբեջանի և բռնապետ Ալիևի օրակարգն է, որը սպասարկվում է նրանց տեղական գործընկերների կողմից։

Հայ ժողովուրդը միայն մեկ պատասխան պետք է ունենա` գրողի ծոցն ուղարկել ալիևյան օրակարգը և ապացուցել, որ մեր մեջ դեռ կենդանի է ազգային ինքնագիտակցությունը։

Եթե Փաշինյանը համարում է, որ ՀՀ Սահմանադրությունը լեգիտիմ չէ, ապա դա նշանակում է, որ հենց փաշինյանական իշխանությունը լեգիտիմ չէ։

Եթե կարծում են, որ ՀՀ Սահմանադրությունը լեգալ չէ, ապա դա նշանակում է, որ հենց փաշինյանական իշխանությունը լեգալ չէ։

Սրանցից բխող բոլոր հետևանքներով։

Մենք չենք կարող ենթարկվել ալիևյան օրակարգին, որովհետև մի օրակարգին հաջորդելու է հաջորդը ու էդպես շարունակ։

Բազմիցս ասել եմ, որ առաջին պահանջի բավարարմանը հաջորդելու է մյուսը ու էդպես այնքան, մինչև Հայաստանը որպես կենսունակ պետություն դադարի գոյություն ունենալուց։

Ալիևը ուզում է Հայաստանի իրավակարգի մեջ դառնալ բաժնետեր։ Եւ դա հստակ է...»։