|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Այսօր բոլորիս համար գաղտնիք չէ, որ Միջին Արևելքը կանցնի ճգնաժամ, իմաստային օրերը և բնականաբար այդ փոփոխությունները իրենց անմիջական ազդեցությունը կունենան հայկական համայնքների վրա։
Տեղական մարմինները, մեր կառույցները, ազգային տարբեր-տարբեր հաստատությունները, եկեղեցին իրենց առավելագույն ճիգը կկատարեն մեր համայնքի պաշտպանության համար, թե ֆիզիկական գոյության պաշտպանության, թե Լիբանանի, թե Սիրիայի մեջ, թե տնտեսական բեռը թեթևացնելու իմաստով դաշնակցության կառույցները և մեր ազգային տարբեր կառույցները, մշակութային միությունները, չմոռանաք մենք ունենք կրթական կառույցներ, բարեգործական կառույցներ, մարզական և այլ կառույցներ, որոնց պահպանումը հիմնական է։ Այս իմաստով նաև ընդհանուր ժողովը անդրադարձ ունեցավ։ Միջին Արևելքի հայության պահպանումը պարզապես Միջին Արևելքի հայկական համայնքների պահպանում չէ, այլ Հայաստանի և մեր ընդհանրական նպատակների իրականացման ի խնդիր է»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին։
Մանրամասն՝ տեսանյութում