Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
«Դեսպան Կոպիրկինի հայտարարությունն հնչեց անսպասելի», - ասել է Տարասովը:
Նա հիշեցրել է՝ դեռեւս 2022 թ-ի դեկտեմբերին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի վրա էր դրել ԵԱՀԿ ՄԽ խմբի աշխատանքը դադարեցնելու պատասխանատվությունը։ Նրա խոսքով` «Վաշինգտոնն ու Փարիզը մտացածին պատրվակներով հրաժարվել են Մոսկվայի հետ համագործակցությունից, նրանք, ըստ էության, թաղել են ԵԱՀԿ Մինսկի խմբին»:
Անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարություններ եղան, որ ԵԱՀԿ ՄԽ մանդատը «կորցրել է արդիականությունը», եւ յադ առումով Մոսկվայի եւ Բաքվի դիրքորոշումները համընկնում են»։ Սակայն մինչ օրս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի տիրապետող ԵԱՀԿ ՄԽ-ի ընթացակարգային վերացումը տեղի չի ունեցել, ինչպես եւ չի կայացել նրա գործունեության քննադատական վերլուծությոնը ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական խաղաղ միջոցներով կարգավորելու փորձերի մեջ։ Բայց Մոսկվան միջազգային իրավունքի տեսանկյունից չի մերժել ԵԱՀԿ ՄԽ-ին։
«Մյուս կողմից, ակնհայտ էին Թուրքիայի փորձերը 3+3 ձեւաչափում (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան) «վերջնակետը» դնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով։ Սակայն դա դեռ չի ստացվում մեծամասամբ Հայաստանի դիրքորոշման եւ ռուսական միջնորդական ջանքերի դեգրադացիայի պատճառով։ Առաջացած դիվանագիտական վակուումն այդպես ոչ ոք իսկապես չի լցրել», - նշել է փորձագետը։
Ուստի, եթե Կոպիրկինի այն խոսքերի հետեւում, թե «մենք միշտ աջակցել ենք այդ ձեւաչափին (ԵԱՀԿ ՄԽ), ակտիվորեն աշխատել ենք այնտեղ եւ երբեք չենք ասել, որ հրաժարվում ենք դրանից», ինչ-որ իրական բան կա, ապա մենք գործ ունենք ինչ-որ նոր դիվանագիտական համադրության տարրերի հետ»,- պնդում է Տարասովը։
«Առայժմ միայն որոշ եզրակացություններ են ուրվագծվում։ Առաջին. Մոսկվան դիտարկում է ԵԱՀԿ ՄԽ-ին գործող աշխատանքային դիվանագիտական խմբի կարգավիճակը վերադարձնելու հարցը։
Երկրորդ. անշուշտ, դա կապված է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, եթեւ նախկինում Ֆրանսիան անհաջող կերպով փորձում էր աշխատել այդ ձեւաչափով, բայց առանց Մոսկվայի մասնակցության։
Այդ պատճառով հնարավոր է Ռուսաստան - ԱՄՆ ձեւաչափի տարբերակն առանց Ֆրանսիայի։
Երրորդ հետեւությունը. Վաշինգտոնն ու Մոսկվան միասին, բայց ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով, կարող են տանել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը:
Չորրորդ կարող է փոխվել նաեւ Բաքվի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ` այն ընդունելով Ռուսաստան - ԱՄՆ ձեւաչափով։
Վերջապես, Անդրկովկասում Ռուսաստանի քաղաքականության մեջ որոշ վեկտորների փոփոխությունը կապված է տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական դասավորությունների ձեւավորման հետ` Մերձավոր Արեւելքի կանխատեսումներից եւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ շահերի շփման կետերը շոշափելու փորձերի հետ», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի