կարևոր
1219 դիտում, 11 ժամ առաջ - 2025-03-05 19:07
Աշխարհ

ԱՄՆ-ն դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ. FT

ԱՄՆ-ն դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ. FT

ԱՄՆ-ն դադարեցրել է հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային, սակայն շարունակում է Ռուսաստանի և Ուկրաինայի մասին տեղեկություններ փոխանցել իր մերձավոր դաշնակիցներին։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

«Վաշինգտոնը սառեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցման ուղիները, բայց դեռևս Ռուսաստանի և Ուկրաինայի մասին հետախուզական տվյալներ է տրամադրում իր մերձավոր դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային», – գրում է պարբերականը։

Ավելի վաղ Daily Mail պարբերականը հայտնել էր, որ Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման ֆոնին ԱՄՆ-ն արգելել է Մեծ Բրիտանիային Կիևի հետ կիսել ամերիկյան հետախուզության տվյալները: Նշվում էր, որ ԱՄՆ-ն խստորեն վերահսկելու է իր հետախուզական տվյալների տարածումը Կիևում տեղակայված գործակալությունների միջոցով:

Մինչ այդ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ի ծախսերը փոխհատուցելու համար ինքը ցանկանում է Ուկրաինայի հետ գործարք կնքել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ:

Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին և ավարտվել վիճաբանությամբ, ինչով պայմանավորված՝ Զելենսկին ժամանակից շուտ լքել է Սպիտակ տունը, իսկ գործարքը չեղարկվել է։ Մասնավորապես, Թրամփը Զելենսկուն մեղադրել է, որ նա «խաղում է Երրորդ համաշխարհային պատերազմը սկսելու վտանգի հետ» և պատրաստ չէ խաղաղության։