|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ-ն չի դադարել հետախուզական տվյալներ փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Մարկո Ռուբիոն։
Կիրակի NBC-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ, սակայն արդեն վերսկսել է այն։
«Չգիտեմ, թե որտեղից է նա ստանում այդ տեղեկությունները և ինչու է դա ասում մամուլին։ Որևէ դադար չի եղել», – ընդգծել է պետքարտուղարը։
Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ մի քանի օր առաջ ծրագրային ապահովման խնդիրներ են եղել», և որ ԱՄՆ զինվորականներն ուսումնասիրում են միջադեպը։
Ռուբիոն Զելենսկուն խորհուրդ է տվել ուշադրությունը սևեռել Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու վրա։