Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ԱՄՆ-ն դադարեցրել է Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելը, ընդ որում՝ ամբողջությամբ, այլ ոչ թե ընտրողաբար։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին։
Financial Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարել է հետախուզական տվյալներ տրամադրել Ուկրաինային: Ավելի ուշ Sky News-ը, հղում անելով ուկրաինական աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին հետախուզական տվյալների փոխանցումը դադարեցնելը ընտրողական բնույթ է կրում, բայց ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կզրկի այն տվյալներից, որոնք թույլ են տալիս հարվածներ հասցնել ՌԴ-ի խորքերին:
«Մի քանի ժամ առաջ ամբողջ տեղեկատվության փոխանակումը դադարեցվել է»,-հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը:
Fox News հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի որոշել, որ Կիևը հավատարիմ է խաղաղ բանակցություններին: Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել էր այդպիսի որոշում կայացնելու մասին լուրերը: