|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Վերջին 3 տասնամյակներում Վազգեն Սարգսյան անուն/ազգանունը մշտապես դիտարկվել է բանակի ու բանակաշինության կողքին:
Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ, որտեղ յուրաքանչյուրը` շարքայինից մինչև գեներալ, գիտեր իր անելիքը, գիտակցում էր իր առաքելության կարևորությունը և գիտեր, թե ինչու է հենց ինքը բանակի մի մասնիկը:
Այս տարիների ընթացքում ինչ ասես, որ չեղավ մեր հետ, ովքեր ասես չփորձեցին կոտրել և արմատախիլ անել երկրի թիվ մեկ ինստիտուտը, սակայն 90-ականների ցեմենտված գաղափարախոսությունը և ներդրված կյանքերը իմունիտետ, ըստ այդմ` առողջ ծիլեր են պահպանում բանակի վերածննդի ու բանակն իր ճիշտ հուն վերադարձնելու համար:
Ծնունդդ շնորհավոր ՍՊԱՐԱՊԵՏ»: