կարևոր
583 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-07 11:31
Հասարակություն

Որոշ ՔՊ-ականների պատկերացումներում բանակը մայկա, վարտիք, ելակ շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդության քննարկումը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից՝ կապված Արծվիկ Մինասյանին քրեական հետապնդման ենթարկելու գլխավոր դատախազի միջնորդության քննարկման հետ։

Աբրահամյանը նշեց, որ այս գործընթացը հանրության տարբեր շերտերի մոտ առաջացրել է տարօրինակություններ ու անհասկացվածություն։ Նա ընդգծեց, որ քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները, ըստ նրա, սկսվում են այն ժամանակ, երբ իշխանությունը տապալվում է բովանդակային դիսկուրսում։ Նրա խոսքով՝ իշխանությունը քաղաքական հարցերը փորձում է լուծել վարչական, իրավական և ճնշման գործիքակազմով՝ զերծ մնալով բաց բանավեճից։

Աբրահամյանը հայտարարեց, որ Արծվիկ Մինասյանի դեմ ներկայացված մեղադրանքներն իր համար անհիմն են և զուրկ տրամաբանական բովանդակությունից։ Նա անդրադարձավ նաև բանակի վերաբերյալ քննարկումներին՝ քննադատելով իշխող թիմի պատգամավորների խոսքերը՝ ասելով, որ բանակը չեն կարելի քննարկել «մայկա, վարտիք, ելակ» շրջանակներում։

Ամփոփելով՝ Տիգրան Աբրահամյանն ընդգծեց, որ Արծվիկ Մինասյանը հայտնի է որպես օրինապահ, պարկեշտ և պատասխանատու մարդ, և նա չի կարող որևէ առնչություն ունենալ իրեն մեղսագրվող արարքների հետ։

Մանրամասն՝ տեսանյութում։