Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել անչափ ողջունելի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել
Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը,
նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը,
Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները,
նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:
Նախագիծը կարելի է անվանել նաև հող հանձնողների ու հող հանձնել քարոզողների դեմ նախագիծ:
Նախագծի հեղինակներն են Արամ Վարդևանյանը, Իշխան Սաղաթելյանը և Աղվան Վարդանյանը:
Սա անչափ կարևոր նախագիծ է ադրբեջանական գործակալների բերանները օրենքով փակելու համար:
Վահե Գրիգորյան
Իրավաբան