Փոխարժեքներ
28 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.26 |
EUR | ⚊ | € 412.22 |
RUB | ⚊ | ₽ 4.5265 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը, երեկ ազատ է արձակվել կալանքից։ Նրա փաստաբանների միջնորդությունը բավարարել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։
Նա Արամ Սարգսյանի կուսակցության ցուցակով ընտրությունների էր մասնակցել՝ լինելով «Հանրապետություն» կուսակցության անդամ։
Իսկ որպես դատավոր ծավալած գործունեության ընթացքում նրան մակագրված հայտնի գործերից են ընդդիմադիրներին վերաբերողները, օրինակ՝ Լևոն Քոչարյանի, Գարիկ Գալեյանի և այլն, որոնց կալանքի տանելու որոշումները բավարարվել են։
Հատկանշական է, որ իշխանության ընդդիմախոսներին դատավորի որոշմամբ կալանավորում են, իսկ բնակելի շենքերի մոտ հարևանությամբ, հրազենց արձակված կրակահերթով իրականացված սպանության գործով կալանավորվածին՝ ազատ արձակում։
Հիշեցնենք՝ Սերգեյ Գրիգորյաանի սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին՝ Աջափնյակ վարչական շրջանում. հրազենից մահաբեր կրակահերթն արձակվել էին բնակելի շենքերի մոտ հարևանությամբ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Սերգեյ Գրիգորյանի սպшնությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալել, ապա՝ կալանավորել էին Ռուստամ Ստեփանյանին՝ «Չաղ Ռուստամին» և Ա․ Կյուրեղյանին՝ սպшնության կազմակերպման մեղադրանքով։ «Չաղ Ռուստամը», ըստ շրջանառվող լուրերի, կապ ունի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։ Այսօր հայտնի դարձավ, որ Կյուրեղյանը նույնպես ազատ է արձակվել։