կարևոր
934 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-27 17:14
Հասարակություն

Երուսաղեմի քաղաքապետարանը սպառնում է Հայոց պատրիարքարանի սեփականության զավթմամբ

Երուսաղեմի քաղաքապետարանը սպառնում է Հայոց պատրիարքարանի սեփականության զավթմամբ
2025 թ-ի փետրվարի 17-23-ը Վատիկանի ԶԼՄ-ների, կաթոլիկ թեմերի եւ կազմակերպությունների հրապարակումների թեմաներն են դարձել՝ Կարդինալ Պարոլինը Եվրոպան անվանել է «անհայրենիք» եւ «կազմակերպականորեն թույլ», Սաուդյան Արաբիան դիվանագիտական խաղ է վարում Պարսից ծոցում գերիշխանության համար, Երուսաղեմի քաղաքապետարանը սպառնում է Հայոց պատրիարքարանի սեփականության զավթմամբ, Թրամփը նոր օրակարգ է փնտրում պահպանողական քրիստոնյաների համար, ռումինացի ուղղափառները տորպեդահարում են էկումենիկ գործընթացը եւ այլն։

Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը (Պապի հավանական թեկնածուներից մեկը - ԳՄ)Եվրոպան համարում է անհայրենիք եւ կազմակերպականորեն թույլ,- հայտնում է Katolicka Agencja Informacyjna-ն (Վարշավա, Լեհաստան): Նրա կարծիքով՝պոտենցիալ Եվրոպան «լավ իմունիտետ» ունի, բայց հին մայրցամաքի խնդիրները սեփական պատմության հետ նրա ներկայիս հայեցակարգային թուլության հիմնական պատճառն են: Եվրոպան «խորը, երբեմն արդարացված վախ է ապրում սեփական անցյալից», նշել է կարդինալը։ Նա հիշեցրել է՝ եվրոպական երկրները մերժել են հուդա-քրիստոնեական արմատներն ուղղակիորեն եվրոպական սահմանադրության մեջ հիշատակելու գաղափարը: Նրանք նախընտրեցին պարզապես նշել իրենց մշակութային, հումանիստական եւ կրոնական ժառանգությունը, նախընտրեցին փոփոխական «արժեքների կոնսենսուս»: Սակայն, ընդգծել է Պարոլինը, «ապագան կարող է կառուցվել միայն անցյալի վրա» ։

Սաուդյան Արաբիան դիվանագիտական խաղ է վարում Գազայից մինչեւ Թեհրան Պարսից ծոցում գերիշխանության համար, կարծում է AsiaNews -ը (Հռոմ, Իտալիա): Էր Ռիադը ներկայիս տարածաշրջանային լանդշաֆտը դիտարկում է որպես պատմական հնարավորություն, մի կողմից ՝ ամրապնդել կապերը Իրանի հետ, յմուս կողմից՝ դուռը բաց պահել Իսրայելի հետ հարաբերությունների «կարգավորման» համար՝ աբրահամյան  համաձայնագրերի օրինակով: Թեհրանի չափազանց թուլացումը չի բխում Սաուդյան Արաբիայի շահերից, որը փոխել է իր արտաքին քաղաքականությունն՝ առաջնահերթություն տալով տնտեսական շահերին, որոնք արդյունքում կտուժեն անկայունությունից: Էր Ռիադի մրցակիցը կարելի է անվանել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Նրանց միջեւ պայքարի հետեւանքներից մեկը կարող են լինել ներքին տարաձայնությունները Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդում: Երկու երկրների միջեւ մրցակցությունը, զուգորդված Սաուդյան Արաբիայի վարչապետ արքայազն Մուհամմադ իբն Սալմանի և ԱՄԷ-ի ղեկավար շեյխ Մուհամմադ բեն Զայեդի միջեւ անձնական առճակատման հետ, մեծացնում է լարվածությունը: Այնուամենայնիվ, վերլուծաբաններն ու փորձագետները կարծում են՝ չնայած Ծոցի պետությունները շարժվում են տարբեր արագությամբ, նրանք համատեղ ջանքեր են գործադրում տարածաշրջանային ինտեգրման համար՝ ներառյալ լոգիստիկ ենթակառուցվածքը: Համագործակցությունը, այլ ոչ թե առճակատումը, նախընտրելի տարբերակ կլինի Մերձավոր Արևելքում անկայունությունից խուսափելու համար:

Երուսաղեմի քաղաքապետարանը սպառնում է Հայոց պատրիարքարանի սեփականության զավթմամբ Terrasanta.net (Միլան, Իտալիա): Խնդիրն առնոն՝ գույքահարկի վճարումն է։ Քաղաքային իշխանությունները փորձում են այն բռնագանձել եկեղեցական գույքից, որը չի օգտագործվում բացառապես կրոնական նպատակներով։ Ավետյաց երկրի եկեղեցիները հրաժարվում են ենթարկվել այդ պահանջներին։ Փետրվարի 18-ի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ Հայոց պատրիարքարանը պարզաբանել է՝ բռնագանձման ընթացակարգը կարող է հանգեցնել հարյուրամյակներ շարունակ իր տիրապետած գույքի աճուրդով վաճառքի՝ «1994ից ի վեր ենթադրյալ պարտքերը մարելու համար»: Պատրիարքարանը դեմ է «Երուսաղեմի քաղաքապտարանի աշխատակցի պարտքերի հավաքագրման պաշտոնյայի գործողություններին», որը «որոշել է», որ «պատիարքարանը աստղաբաշխական գումար է պարտք՝ հաշվի չառնելով վաղեմության ժամկետը եւ հստակ սահմանելով այդ պարտքի հիմքը»։ Պաշտոնատար անձի որոշումների դեմ վարչական բողոք է ներկայացվել: Եթե այն մերժվի, Երուսաղեմի քաղաքապետարանը կարող է ձեռնամուխ լինել Հայոց պատրիարքարանի ակտիվների առգրավմանն՝ աղետալի իրավական նախադեպ ստեղծելով Իսրայելի բոլոր եկեղեցիների համար:

Երուսաղեմի Եկեղեցիների ղեկավարներն աջակցում են Հայոց պատրիարքարանին եկեղեցական սեփականության բռնագրավման սպառնալիքի պայմաններում, հաղորդում է Agenzia Fides-ը (Վատիկան): Փետրարի 19-ին, պատրիարքներն ու եկեղեցիների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում Հայոց պատրիարքարանից գույքահարկը գանձելու փորձը որակել են «իրավական տեսանկյունից կասկածելի եւ բարոյապես անընդունելի»: Դիմումի հեղինակների կարծիքով՝ «անհնար է պատկերացնել», որ «քրիստոնեական ինստիտուտները, որոնց առաքելությունը դարեր շարունակ եղել է հավատը պաշտպանելը, համայնքներին ծառայելը եւ Սուրբ հողի Սուրբ ժառանգությունը պահպանելը, այժմ պետք է վարչական միջոցառումների շրջանակներում գույքի բռնագրավման սպառնալիքի առջեւ կանգնեն»: «Մեկ եկեղեցու վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա»։ Պատրիարքներն ու եկեղեցիների ղեկավարները դիմել են Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, ՆԳ նախարար Մոշե Արբելին եւ նախարար Ցախի Հանեգբիին՝ խնդրելով «անհապաղ միջամտել եւ սառեցնել բոլոր դատավարությունները», որպեսզի շարունակեն բանակցային գործընթացմ՝ «արդարության ոգով այդ հարցի շուրջ բարեկամական որոշման հասնելու համար»:

Տասնամյակներ արտաքսվելուց հետո սիրիացի հրեաները աղոթում են Դամասկոսի սինագոգում, տեղեկացնում է UCA News-ը (Հոնկոնգ, Չինաստան): Սիրիայի փոքրիկ հրեական համայնքը հայտնել է՝ փետրվարի 19-ին Դամասկոսի հին քաղաքի սինագոգում տեղի է ունեցել վերջին տասնայակների ընթացքում առաջին խմբակային: Այն գլխավորել է սիրիացի-ամերիկացի ռաբբի Յուսուֆ Համրան՝ առաջին անգամ այն բանից հետո, երբ նա երկիր է ժամանել ԱՄՆ-ից, որտեղ բնակվում է 1990-ականներից: Ժամանակին Սիրիայում ապրում էր մոտ 5 հազար հրեա, այժմ Դամասկոսում մնացել է ընդամենը յոթ ծեր մարդ։ Աղոթքի ավարտին Բահուր Չամնթուբ համայնքի առաջնորդը հույս է հայտնել, որ հրեաները կվերադառնան Սիրիա:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի