| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսրայելական ուժերն ազատ են արձակել շուրջ 500 պաղեստինցի բանտարկյալի։ Նրանցից 37-ը եղել են Արևմտյան ափից, 5-ը՝ Երուսաղեմից և վերադարձվել են Ռամալլահ քաղաք։ Եվս 456 բանտարկյալ վերադարձվել է Գազայի հատված։ Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «ալ-Քասամ» բրիգադը, Իսրայելին է վերադարձրել 4 պատանդի մարմին։
Բացի այդ, ըստ հրապարակումների՝ Իսրայելը կասեցրել է 24 բանտարկյալ երեխաների ազատ արձակումը, քանի դեռ իսրայելցի չորս պատանդների մարմինների ինքնությունը չի հաստատվել։ ՀԱՄԱՍ-ը 4 իսրայելցի պատանդների մարմինները հանձնել էր Կարմիր Խաչին՝ որպես Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի յոթերորդ խմբաքանակի մաս:
Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր հավատարմությունը հրադադարի համաձայնագրին և պատրաստակամություն է հայտնել սկսելու հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները։
Հիշեցնենք՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը սկսվել է 2025 թվականի հունվարի 19-ին։ Համաձայնագիրը ներառում է 3 փուլ, որոնցից յուրաքանչյուրը տևում է 42 օր՝ պայմանով, որ հաջորդ փուլի վերաբերյալ բանակցություններ անցկացվեն մինչև ընթացիկ փուլի ավարտը: