|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Այն պնդումը, թե ՀՀ-ում լիակատար ժողովրդավարություն է, իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«ՀՀ-ում ժողովրդավարության լուրջ դեֆիցիտ է, ներառյալ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները, քրեական գործերը: Ներկայումս քաղաքական ընդդիմադիր ուժերրը բախվում են հետապնդման և դա էապես ազդում է այն հայտարարություններին, որոնք մենք պետք է հարգենք»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Նա նաև կոչ արեց Եվրոպայի Միությանը ջանքեր գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերը կարողանան ապահով վերադառնալ․ «Կոչ ենք անում Եվրոպայի Միությանը առաջ անցնել հռետորիկայից և արագ միջոցներ կիրառել, թիրախավորված պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց Լևոն Քոչարյանը։