Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եվրոպական Միության նախարարները կոչ են արել Եվրահանձնաժողովին` Կիպրոսի ջրերում Թուրքիայի կողմից ապօրինաբար նավթագազային որոնողական աշխատանքներ տանելու կապակցությամբ Անկարայի դեմ միջոցներ ձեռնարկել:
Լյուքսեմբուրգում հավաքված ԵՄ անդամ պետությունների նախարարները «իրենց անհանգստությունն են հայտնել «Թուրքիայի ապօրինի հորատման աշխատանքների վերաբերյալ»: Նախարարները նաև կոչ են արել Եվրահանձնաժողովին` «համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար անհապաղ հստակ գործողություններ կիրառել». հաղորդում է haberler.com կայքը:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը հանդիպումից հետո արած հայտարարության մեջ նշել է, որ հորատման աշխատանքները ժողովի գլխավոր օրակարգային հարցն է եղել, և ԵՄ-ն կարող է դադարեցնել Թուրքիայի ֆինանսավորումը կամ էլ Անկարայի հետ բարձր մակարդակով հանդիպումները, ապա հավելել է, որ Թուրքիայի գործողություններն «անընդունելի են»:
Թուրքիայի ԱԳՆ-ն տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ ԵՄ գնահատականները «քաղաքական ենթատեքստ» ունեն, և կոչ է արել ԵՄ-ին` փոխել կողմնակալ և իրականությունից կտրված դիրքորոշումը: