Փոխարժեքներ
15 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում, մինչ օրակարգին անցնելը, անդրադաձավ երեկ Թուրքիայի զինված ուժերի ներխուժմանը Սիրիա: Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել:
Նա, մասնավորապես, նշեց.
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը և մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճնգաժամը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Այս առումով ես ուզում եմ ընդծել, որ ՀՀ-ը Հալեպում րականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում այդ առաքելությունը, և մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը։»։
Վարչապետը շեշտեց նաև, որ Կառավարության նիստից հետո դռնփակ ռեժիմով քննարկում կանեն և մտքեր կփոխանակեն՝ հնարավոր զարգացումների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումների վերաբերյալ: