կարևոր
3646 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-23 17:45
Քաղաքական

Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում․ Լևոն Քոչարյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած  «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ազգային ժողովի հայտարարության նախագիծը։
Նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև խմբակցության պատգամաովր Լևոն Քոչարյանը։
«Տպավորություն է, որ մեր դիմացի կողմը պաշտպանում է և տանում է բացարձակապես Ադրբեջանի փաստարկները՝ ի հակադրություն մեզ: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը 7 ամիս առաջ էթնիկ զտման է ենթարկել 120.000 արցախցու, իսկ մինչ այդ 9 ամիս շրջափակման մեջ է պահել, գործ ունենք մի երկի հետ, որը քնած հային սօանողին դիմավորւմ է հերոսի նման:

Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ոնց թե՞: Ադրբեջանից մենք չենք լսում մեր «խանդավառությանը» համարժեք ինչ-որ բան: Էս ամեն ինչը փորձում է ներկայացվել, որ սա ինչ-որ շատ լավ բան է Հայաստանի համար, բայց լավ բան չկա, մենք զիջում ենք մեր դիրքերը: Ադրբեջանն այս պահին ստանալու է իր ուզածը, ավելի ուժեղ դիրքեր է ունենալու և ավելի ուժեղ դիրքերից է մեր հետ խոսելու և, երբ հերթը հասնի Սյունիքին, չի փոխելու իր դիրքորոշումը, չի՞ փորձելու ուժով միջանցքը բացի՝ օգտագործելով արդեն մեր տված ուժեղ դիրքերը Տավուշում: Սրանք ռեալ մտավախություններ են:

Հիմա՝ ի՞նչ է արվում. Փորձում են ուժի սպառնալքով հասնել իրենց ուզածին: Սա ոչ մի ձևով ընդունելի չէ: Ինչո՞ւ ենք մենք էսպես հապճեպ ուզում զիջել մեր ուժեղ դիրքը, երբ որ պետք է հակառակը անել: Ես՝ որպես հայ չունեմ այս հարցի պատասխանը, և սա տարբեր մտքերի տեղիք է տալիս՝ դավաճանություն, անկարողություն, հմտությունների պակաս, բայց էությունը չի փոխվում, սա պարզապես անթույլատրելի է»,- նշեց պատգամավորը:

 

Մանրամասն՝ տեսանյութում։