կարևոր
1039 դիտում, 15 ժամ առաջ - 2025-02-21 20:09
Աշխարհ

Ադրբեջանին անպատիժ թողնելը հարված է միջազգային իրավական համակարգին և արդարադատությանը. Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում անդրադարձել է Ադրբեջանի անպատժելիությանը, արցախահայության վերադարձի իրավունքին, միջազգային կազմակերպությունների կիրառած կրկնակի ստանդարտներին, ԵԱՀԿ ԽՎ հեղինակությանը, Արցախի գերեվարված ղեկավարությանը, Բաքու մոնիտորինգային խումբ ուղարկելու անհրաժեշտությանը: Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

«Բոլորս նոր աշխարհակարգի ձևավորմանը ականատես ենք, ինչը միջազգային կազմակերպությունների կառուցվածքի, ռազմավարության և մեխանիզմների վերատեսություն է ենթադրում։

Իմ երկրում շատերն են կասկածի տակ դնում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի և նրա ԽՎ-ի ազդեցությունն ու հեղինակությունը՝ համարելով, որ այն հեռացել է իր մեր հայտարարված արժեքներից և պարտավորություններից:

Պետք է անկեղծ լինենք և բարձրաձայնենք, որ գնալով խորանում է մեր հռետորաբանության և իրականության, խոստումների և իրական գետնի վրա գործադրված քաղաքականության միջև խզումը, ինչը ծնում է հուսահատության և հիասթափության:

Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության՝ էթնիկ հայերը բռնի, ուժի գործադրմամբ տեղահանումիս եչկու տարի է անցել։ Անտեսելով միջազգային տարբեր կառույցների բանաձևերն ու միջազգային դատարանի որոշումները՝ Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտման գործողություն` հարկադրելով բնիկ բնակչությանը՝ ավելի քան 120 000 հայերին լքել իրենց նախնիների երեքհազարամյա հայրենիքը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը և այլ միջազգային կազմակերպություններ ձախողել են՝ պատասխանատվության չենթարկեովլ Ադրբեջանին ցեղասպանական գործողությունների, միջազգային իրավունքի կոպիտ խախտման համար։ Որևէ քայլ չի ձեռնարկվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության անվտանգ վերադարձը երեշխավորելու համար։ Իսկ մինչ այդ այդ Ադրբեջանը շարունակում է վերացնել տարածաշրջանի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, հայկական ինքնությունը։

Դժվար է հավատալ, որ ցեղասպանությունները մեր ժամանակներում դարձել են դարձել են «նոր բնակա իրողություններ»։

Այսօր, փակ դռների ետևում, միջազգային մարդասիրական բոլոր իրավունքների ոտնահարմամբ Բաքվում տեղի է ունենում հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը։

Իրավական պաշտպանության բոլոր իրավունքները խիստ խոչընդոտված են։ Կան հիմնավոր զեկույցներ խոշտանգումների և տարրական իրավական պաշտպանության մերժման մասին։

Ելնելով վերոհիշյալից կոչ եմ անում իմ հարգարժան գործընկերներին՝ Մարդու իրավունքների զեկուցողին և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչին անհապաղ և անմիջական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Սա պայքար է հանուն մարդու համընդհանուր հիմնարար իրավունքների՝ արժանապատվության և ազատության իրավունքի համար:

Ադրբեջանին անպատիժ թողնելը հարված է միջազգային իրավական համակարգին և արդարադատությանը։

Ցանկանում եմ հատկապես ընդգծել Բաքվում ԵԱՀԿԽՎ դիտորդական խումբ գործուղելու հրատապությունը՝ դիտարկելու Ադրբեջանում մարդու իրավունքներն ու մասնավորապես Լեռնային Ղարաբաղի պետական և ռազմական ղդեկավարության ապօրինի ազատազրկումը։ Այս ուղղությամբ ուղարկվել են համապատասխան նամակներ։

Ես խորապես հավատում եմ, որ արդյունավետ և բարոյական քաղաքականության հիմքում հայտարարված սկզբուների և նպատակադրումների հավատարմությունն է»։