Փոխարժեքներ
08 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 411.8 |
RUB | ⚊ | ₽ 4.0996 |
GBP | ⚊ | £ 493.89 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Հաջորդ տարվա հունվարի 22-26-ը կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. Այդ մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքից:
Ստրասբուրգում կայանալիք վեհաժողովը կընտրի նոր նախագահ, մարդու իրավունքների հարցերով նոր հանձնակատար և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր դատավոր Իսպանիայից։
Նստաշրջանը կբացեն Դանիայի թագուհին, Դանիայի ԱԳ նախարարը, ապա ելույթով հանդես կգան Հայաստանի նախագահը, Դանիայի գահաժառանգ արքայադուստրը, Դանիայի վարչապետը և Ավստրիայի նախագահը:
Օրակարգային թեմաներն են Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը Բոսնիա եւ Հերցեգովինայի շուրջ, Էստոնիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլանդիայի շուրջ պարբերական զեկույցները, Ուկրաինայի պատերազմի հումանիտար հետևանքներն ու տարածաշրջանային ու փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը։