կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-24 19:10
Հասարակություն

Լրջագույն հարված Հայաստանում արդարադատությանը. Մայր աթոռը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին նկատմամբ դատարանի այսօրվա վերդիկտի մասին

Լրջագույն հարված Հայաստանում արդարադատությանը. Մայր աթոռը` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին նկատմամբ դատարանի այսօրվա վերդիկտի մասին

Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ակնհայտ շինծու մեղադրանքներով մեղավոր ճանաչելու դատարանի այսօրվա վերդիկտը լրջագույն հարված հասցրեց Հայաստանում արդարադատությանը և արդարադատության մարմինների հեղինակությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։

«Երկրում շարունակ սերմանվող ատելության և բռնաճնշումների պայմաններում կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից։

Ցավալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատությունն ընտրողական է և կամայական որոշումներով անթաքույց ծառայեցվում է քաղաքական քինախնդրությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ապօրինի այս գործընթացը և օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը:

Աղոթում ենք, որ Տերը զորացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար տիար Սամվել Կարապետյանին և ազատությունից ապօրինաբար զրկված բոլոր անձանց։ «Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է 

Նշենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով  վերդիկտը։ Դատավորը հայտարարեց, որ Միքայել Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): «Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ իր սահմանափակումներով»,- ասաց դատավորը։