կարևոր
1399 դիտում, 1 օր առաջ - 2025-02-20 15:32
Աշխարհ

Ռուսաստանը հայտնել է Ուկրիանայի հետ հակամարտության ընթացքում իր վերահսկողության տակ վերցրած տարածքների մասին

Ռուսաստանը հայտնել է Ուկրիանայի հետ հակամարտության ընթացքում իր վերահսկողության տակ վերցրած տարածքների մասին

Ռուսաստանցի զինվորականները 2024 թվականին իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմական գործողությունների գոտու գրեթե 4500 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Սերգեյ Ռուդսկոյը «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում։

«Ընդհանուր առմամբ, 2024 թվականին ռուսական զորքերն ազատագրել են գրեթե 4,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը գրավել էր հակառակորդը, իսկ այս տարվա երկու ամսվա ընթացքում՝ ևս ավելի քան 600 քառակուսի կիլոմետր», - ասել է Ռուդսկոյը։ 

Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերից հետ է գրավվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի տարածքների շուրջ 75%-ը։ Իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության միայն մեկ տոկոսն է մնացել, որն առայժմ ռուսական ուժերի վերահսկողության տակ չէ։

Ռուդկսոյը նաև հայտնել է, որ ՌԴ Կուրսկի մարզում ազատագրվել է ավելի քան 800 քառ. կմ տարածք, որը կազմում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ի սկզբանե գրավված տարածքի շուրջ 64%-ը։

Նրա խոսքով՝ 2024 թվականը բեկումնային էր ռուսական ուժերի համար։ Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինան «չի կարողանա էապես փոխել իրավիճակը մարտի դաշտում»: