|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անմիջական ռազմական միջամտության արդյունքում Թուրքիայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 300 մարդ. հայտնում է IA Realist-ի երևանյան աղբյուրը:
«Պատերազմի ամբողջ ընթացքում զոհված թուրք զինծառայողների մարմիններով 4 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ արդեն ուղարկվել են Բաքվից Թուրքիա: Առավել համեստ գնահատականներով՝ թուրքական բանակը կորցրել է ավելի քան 300 զինծառայող: Մենք խոսում ենք էլիտար հատուկ նշանակության ջոկատների սպաների մասին, որոնք երկար տարիներ պատրաստվել են այս պատերազմին: Հատկանշական է, որ Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների սպաներից շատերը խոսում են ռուսերեն և հայերեն: Թուրքական օդուժը պարբերաբար օդից պաշտպանում է իր զինվորականներին՝ հարվածներ հասցնելով Արցախի Պաշտպանության բանակի դիրքերին»,- ասել է աղբյուրը:
Ըստ IA Realist-ի աղբյուրի՝ «թուրքերը կռվում են ադրբեջանական բանակի համազգեստով, սակայն նրանք նույնականացվում են փաստաթղթերի ու բջջային հեռախոսների միջոցով»:
Ավելի վաղ Stratfor Sim Sim Tek-ի հետախուզական մասնավոր կենտրոնի ռազմական փորձագետը խոստովանել է, որ «ադրբեջանական բանակը վաղուց էր պատրաստվում այս հարձակմանը, բայց ակնհայտ է, որ Բաքուն չի կարողացել հասնել իր ռազմական նպատակներին նույնիսկ Թուրքիայի աջակցությամբ»: