| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի Հանրապետության իբր վարչապետ ներկայացող անձնավորության մտքերն ու գործողությունները միշտ հակասական են և անտրամաբանական։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը:
«Կարծում եմ ոչ ոք, նույնիսկ իր ՔՊ-ական խմբակի անդամները չգիտեն, թե նրա գլխում ինչ է կատարվում։ Հնարավոր է հիմնական պատճառն այն է, որ այդ մտքերը նրան թելադրվում են ինչ-որ անձանց կամ պետությունների կողմից։
Նիկոլ Փաշինյանը մեկ հայտարարում է, որ հայերը թուրքերին չպիտի ընկալեն որպես թշնամի, մեկ հայտարարում է, որ պետք է մոռանանք պատմական Հայաստանը, մեկ հայտարարում է, մեր Հայրենիքի որոշ հատվածների դժգույն և դժբախտ լինելու մասին, մեկ հայտարարում է, որ պատրաստ է առևտուր անել և զարգացնել տնտեսական կապերը Թուրքիայի հետ` անտեսելով հայերիս համար շատ կարևոր սկզբունքներ։
Վաղը կարող է մեկ այլ ուրիշ աբսուրդային միտք ծագել նրա գլխում, որը հաստատ կհակասի նախորդ բոլոր մտքերին։
Եվ նորից ու նորից կստացվի անհեթեթ մի իրավիճակ։
Մեր հայրենակիցներից շատերի մոտ վաղուց հարց է առաջացել` այս ամենի արդյունքում ո՞ւր է գլորվում Հայաստանի Հանրապետությունը։
Դժվար է ասել, բայց սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին»։