կարևոր
2185 դիտում, 1 ամիս առաջ - 2025-02-12 15:42
Քաղաքական

ՀՀ-ում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր Մելքոնյան

ՀՀ-ում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը սահման չունի. Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

«Արցախի Հանրապետությունը դավաճանաբար հանձնելուց հետո, նիկոլական հանցավոր խմբակի ներկայացուցիչները ցանկացած առիթ օգտագործում են մեղադրելով արցախահայերին իրենց գործընկեր ադրբեջանցիների դեմ չկռվելու և Արցախը լքելու մեջ:

Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի ցինիզմը ՍԱՀՄԱՆ ՉՈւՆԻ…։

Գործող նիկոլական ռեժիմի ներկայացուցիչների նման ցինիզմն ու նեղմտությունը վաղուց դարձել են իրական սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգության համար։

ՔՊ-ականներն արդեն մեկ անգամ չէ, որ դա ապացուցում են….»: