Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Շուրջ հինգ տարի «կոռուպցիա» և «ճշմարտություն» բառերը դարձել են մեր բառապաշարի գլխավոր մասը։ Մենք արդեն սովոր ենք այս խոսքերը լսել հեռուստաալիքներով, ռադիոյով ու տեսնել համացանցի էջերում։
Խորհրդարանական մեծամասնությունը, վարչապետը, կառավարությունը, ուժային կառույցները վստահեցնում են, որ մշտապես պայքարում են կոռուպցիայի դեմ։ Նրանք մեզ պատմում են, թե՛ ով և ինչքան է գողացել, թե՛ ով է ավելի շատ գումար հայտարարագրել օֆշորներում, թե՛ ինչքան շատ դրամ են հետ վերադարձրել պետական բյուջե, թե՛ ով է ամենաշքեղ բնակարանը գնել, թե՛ ինչպես են նորօրյա օլիգարխները «ազնվորեն» աշխատում։
Մարդիկ ՀՀ-ում այսօր գոյատևում են և կորցնում հույսը: Նախագահի և իշխանության բոլոր թեւերի նկատմամբ վստահություն չի մնացել։ Պարզ է դառնում, որ «արևմտյան արժեքներ և ժողովրդավարություն» կարգախոսներով փորձում են մեր աչքերը փակել և ուշադրությունը շեղել հիմնական խնդրից՝ թե ինչպես են իշխանության ներկայացուցիչները և ՔՊ-ական խմբակի հովանավորությունը վայելող գործարարները դատարկում մեր գրպանները։ «Արևմտյան արժեքներ և ժողովրդավարության» արժեքները իշխանությունների շուրթերին առասպելի են վերածվել։
Կարգախոսները, նախընտրական խոստումները, որոնցով ներկա հակազգային իշխանությունները գնացել են ընտրությունների, դատարկ սուտ են ։
Նրանք իրենց հռչակեցին ժողովրդի, ճշմարտության և կոռուպցիայի դեմ պայքարի ծառաներ, և այս ամենը վերածվեց ցինիզմի, բարու և չարի գաղափարի տարրերի խզման։ Այս բոլոր բացասական գործողությունները, որոնք տեղի են ունենում պետությունում, կարող են հանգեցնել մի մեծ աղետի։ Անցել է գրեթե հինգ տարի, բայց լուրջ փոփոխություններ չեն նկատվում ո՛չ տնտեսության, ո՛չ գիտության, ո՛չ բժշկության, ո՛չ կրթության, ո՛չ դատական համակարգի, ո՛չ էլ իրավապահ մարմիններում։
Առնվազն դրականը․․․
Բացասականի հետ մեր քաղաքացիները բախվում են գրեթե ամեն օր։
ՔՊ-ական խմբակի կյանքի կոչված «բարեփոխումները» սարսափելի կեղծավորություն է։ Իսկ այդ սկանդալները, որոնք տեղի են ունենում ազգի աղքատացման ընդհանուր ֆոնի վրա, նման են միջնադարյան «Խնջույք ժանտախտի ժամանակ» պատկերին։
Իշխանությունները կորցրել են իրենց ժողովրդի նկատմամբ հարգանքի վերջին նշույլը ․․․
Մեծ սխալ է հավատալը, որ կարելի է այսպես ապրել ապագայում, և փաշինյանական «թագավորությունը» հավերժ կտևի, իսկ ՀՀ-ի ժողովուրդը կների ու կմոռանա թշնամական խմբակի ազգակործան քայլերը․․․
Մհեր Մելքոնյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,
ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեության ներկայացուցիչ