կարևոր
1549 դիտում, 2 օր առաջ - 2025-02-17 22:07
Աշխարհ

Էր Ռիդայում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև․ Ուշակով

Էր Ռիդայում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև․ Ուշակով

Էր Ռիդայում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ մեկնել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ բանակցություններ վարելու ԱՄՆ ներկայացուցիչների: հետ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա: Ենթադրվում է, որ պետքարտուղարը կգլխավորի ԱՄՆ բանակցային թիմը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի տեղեկացվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջիկա բանակցությունների մասին` պնդելով, որ Ուկրաինան չի ճանաչի առանց իր մասնակցության կնքված համաձայնությունները։