Միասին կարող ենք
կարևոր
688 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 17:51
Աշխարհ

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները ներկայումս դադարեցված են. Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները ներկայումս դադարեցված են. Ուշակով

Ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցություններում դադար է, սակայն ռուսական կողմը կապի մեջ է ամերիկյան կողմի հետ և քննարկում է նախևառաջ ուկրաինական հիմնախնդիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

«Այժմ եռակողմ բանակցություններում դադար է: Մենք կապեր ունենք ամերիկացիների հետ, բայց տեսնում ենք, որ ուկրաինացիներն էլ են նրանց հետ ակտիվորեն բանակցում: Այժմ ամերիկյան բանակցողները զբաղված են այլ բանով, ավելի մեծ խնդրով», — ասել է Ուշակովը:

Նա պատասխանել է լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք խզվել է շփումը Միացյալ Նահանգների հետ ուկրաինական հարցերի շուրջ։ Նա նաև մեկնաբանել է, թե արդյոք ամերիկյան կողմը Ռուսաստանին տեղեկացնում է Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքի մասին։

«Կապերը շարունակվում են, և այդ շփումների ընթացքում մենք, կասեի, հիմնականում քննարկում ենք ուկրաինական հարցը», - հայտարարել է Ուշակովը։