կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-18 16:13
Հասարակություն

Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթերի վերաբացումը քննարկվում է երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում

Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթերի վերաբացումը քննարկվում է երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում

Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթերի վերաբացման հարցը քննարկվում է երկկողմանի` Ռուսաստանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` շեշտելով, որ կանոնավոր չվերթերի վերաբացումը կախված է համաճարակային իրավիճակից:

«Մենք հետևում ենք Ռուսաստանում և Հայաստանում համավարակային իրավիճակին, քանի որ այն որոշիչ է սահմանների բացման գործում: Այս հարցերը քննարկվում են երկկողմանի և ԵԱՏՄ-ի  շրջանակում»,- նշեց դեսպանը:

Նրա խոսքով` արտակարգ դրության պայմաններում կառավարության կայացրած որոշումների արդյունքում բավականին շատ հայեր են մեկնել Ռուսաստան: «Կան որոշակի պահանջներ, որոնք ներկայացվում են Հայաստանի քաղաքացիներին երկրից դուրս գալու համար: Կարծում եմ` բավարար կերպով հաշվի են առնվում այն հումանիտար և այլ իրավիճակները, որոնք կարող են հնարավոր դարձնել Հայաստանի քաղաքացիների մուտքը»,- ընդգծեց Կոպիրկինը:

Համավարակով պայմանավորված` Հայաստանի և այլ երկրների միջև գործում են ելքերի ու մուտքերի սահմանափակումներ: