|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի սև ցուցակում են հայտնվել տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, «Համալսարանականներ» համատիրության նախագահ Արմեն Թադեւոսյանը, Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, «Հայփոստի» նախկին տնօրեն Արման Խաչատուրյանը: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ամփոփել է 2-րդ եռամսյակում տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման դեպքերը:
Կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ տեղեկատվություն տրամադրելուց անհիմն հրաժարվող պաշտոնյաներին իրենք նախընտրում են դատարանի միջոցով «պատժել»: «Անհրաժեշտ է հարվածել պաշտոնյաների գրպանին, ինչպես նաեւ կարծում եմ, որ պետք է ինֆորմացիա չտրամադրելու համար նախատեսված 10-50 հազար դրամ տուգանքն ավելացնել»,- ասաց նա: