|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ.
«Ավագանու վերջին նիստից առաջ, երբ դեռ ընդունված չէր կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների կտրուկ թանկացման որոշումը, հարցում էի ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու համար, թե արդյոք Երևանում նախատեսվո՞ւմ է բյուջեով կամ այլ միջոցներով կառուցել ավտոկայանատեղիներ։ Պատասխանել էին, որ 2024թ. բյուջեով նախատեսված չէ ավտոկայանատեղիների կառուցում։
Ի դեպ, իմ հարցը ոչ միայն 2024-ի բյուջեով կառուցելուն էր վերաբերում, այլ ընդհանրապես՝ կայանատեղիներ կառուցելու ծրագիր ունենալ-չունենալուն: Ուշագրավն այն է, որ իմ հարցումներին իրար հակասող պատասխաններ էին տվել քաղաքապետարանի տարբեր վարչությունները: Մի պատասխանում գրել էին, որ ավտոկայանատեղիների կառուցում 2024թ. բյուջեով նախատեսված չէ, իսկ մյուսով գրել էին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու բակում նախատեսում են ավտոկայանատեղիների կառուցում: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:
Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի անորակ ու անարդյունավետ պետական կառավարումը վարակիչ հիվանդության պես փոխանցվել է ՔՊԿ-ի ազդեցության տակ հայտնված կառույցներին»: