|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ խորհրդարանի աշխատանքներից անհարգելի բացակայած պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվելու:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ինքը բազմիցս` թե' Ազգային ժողովի լիագումար նիստերի, թե' բազմաբնույթ խորհրդակցությունների ժամանակ բարձրաձայնել է այդ մասին:
«Կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել է օրենսդիր աշխատանք իրականացնելու համար, և վերջինս հանդիսանում է նրա հիմնական աշխատանքը: Իհարկե, չեմ բացառում, որ բացակայությունները ունենան հարգելի պատճառ, և այս առումով պատգամավորների բացակայությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կարող են ճանաչվել հարգելի»,- ասված է ԱԺ նախագահի էջում:
Անդրադառնալով անհարգելի բացակայություններին` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ինքը խիստ բացասական է գնահատում դրանք: «Արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ»,- գրել է նա: