|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հակասական հայտարարություններով ամեն կերպ փորձում է տապալել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Տոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը. հայտնում է АзерТАдж-ը:
Ալիևը նշել է, որ անընդունելի է համարում Փաշինյանի թեզիսն այն մասին, որ «Ադրբեջանը պետք է բանակցի ԼՂՀ-ի հետ»:
«Ընդհանուր առմամբ` ադրբեջանական կողմի մոտ տպավորթյուն է ստեղծվում, որ Փաշինյանն ամեն կերպ փորձում է տապալել բանակցային գործընթացը: Այդ դեպքում ողջ պատասխանատվությունը կընկնի հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,-ասել է Ալիևը: